Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.12.2017 | 00:05

Գերի մի՛ դարձիր քո անձին և քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստությամբ, մի՛ եղիր անձնասպան և մի՛ ասա, թե` «Իմ ունեցվածքը շատ է»։ Մի՛ ասա, թե «Ո՞վ կհաղթի ինձ», և մի՛ ասա, թե «Ո՞վ չարություն կանի ինձ», որովհետև Տերը քեզանից վրեժխնդիր կլինի։ Մի՛ ասա` «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղավ ինձ»։ Տերը համբերատար է քո դարձի և քավության համար. քեզ անվախ մի՛ համարիր` մեղքերի վրա մեղքեր ավելացնելով։


Սիրաքի իմաստություն 5. 2-5

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ